ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Թե՛ լավագույն խաղացող, թե՛ լավագույն հարձակվող

Թե՛ լավագույն խաղացող, թե՛ լավագույն հարձակվող
16.11.2012 | 11:18

Իսպանիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգայի ամենամյա մրցանակաբաշխության արդյունքներով 2011-2012 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Լիոնել Մեսին: Երեսունյոթ խաղում հիսուն գոլ խփած արգենտինացին միաժամանակ դարձել է «Լավագույն հարձակվող» անվանակարգի մրցանակակիր: Իր ամպլուայում` հարձակողական ոճի կիսապաշտպան, լավագույն է հռչակվել Անդրես Ինիեստան: «Բարսելոնին» մրցանակներ են բերել նաև կապտանռնագույնների թիմի ավագ Կառլես Պույոլը ¥«Արդար խաղ») և ակումբի նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան, ով ճանաչվել է տարվա լավագույն մարզիչ:
Մյուս անվանակարգերում հաղթողներ են ճանաչվել Իկեր Կասիլյասը («Լավագույն դարպասապահ»` երեսունութ խաղում բաց է թողել երեսուներկու գնդակ), Սերխիո Ռամոսը («Լավագույն պաշտպան»), Խաբի Ալոնսոն ¥«Լավագույն հենակետային կիսապաշտպան»): Մրցանակ շահած միակ ֆուտբոլիստը, ով չի ներկայացնում իսպանական ու համաշխարհային ֆուտբոլի երկու գերակումբները, «Մալագայի» կիսապաշտպան Իսկոն է: Նա է դարձել «Տարվա հայտնություն» անվանակարգի տիտղոսատերը:
Տեղեկացնենք, որ անվանակարգի հավանական թեկնածուներին առաջադրում է LFP-ի տեխնիկական կոմիտեն, հաղթողները որոշվում են քվեարկության արդյունքով, որին մասնակցում են երկրի առաջնությունը ներկայացնող բոլոր ակումբների մարզիչներն ու խաղացողները:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2112

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ